22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

01 դեկ 2018 21:30

Ինչն է երջանկություն պարգեւում կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին

Խոյ
Մրցունակ եւ ամբիցիոզ Խոյերը սիրում են ամեն ինչում տոնել իրենց հաղթանակը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում, երբ հետաքրքիր ու հեռանկարային աշխատանքի մերժում են ստանում։ Իրենց աշխատասիրությամբ ապացուցում են, որ կարող են հասնել ավելիին, եթե ներդնեն անհրաժեշտ ջանքերը։ Եւ կարեւոր չէ՝ ինչ չափի կլինեն հաղթանակները, կարեւոր է, որ դրանք ավելի շատ երջանկություն պարգեւեն Խոյերին։
Ցուլ
Ցուլերը երջանկանում են, երբ հուզական հաճույք են ստանում։ Նրանց զգացմունքայնությունը թույլ է տալիս էսթետիկ հաճույք ստանալ գեղեցիկ իրերից, ուտելիքի բույրից, լավ երաժշտությունից։ Այս բոլոր գործողություններն ուղղված են հուզական ծանրաբեռնվածությանը, որը կարող է օգնել ազատվել վաղաժամ սթրեսից։
Երկվորյակներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կարող են լիարժեք երջանկության եւ հույզերի տարափ պարգեւել մտերիմների հետ հեռախոսային խոսակցությունները։ Նրանք սկսում են ծաղկել նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Թեեւ հեռախոսը սովորական իր է, այն օգնում է սոցիալական փոխազդեցության մեջ մտնել մարդկանց հետ, ում նրանք հասկանում են եւ դրական տրամադրվածություն հաղորդում։
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճույք են ստանում, երբ զգում են մտերիմների հուսալի աջակցությունը։ Խեցգետինների սիրտը խոցելի է, հոգին՝ փխրուն, եւ նրանք մշտապես կարիք ունեն զգալու, որ մտերիմներն իրենց կողքին են։ Դաժան աշխարհում դժվարութունները հաղթահարելու համար կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրական ազդակների կարիք ունեն։
Առյուծ
Սեփական էգոն Առյուծների երջանկության աղբյուրն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարեւոր է ինքնագնահատականը։ Թեու Առյուծները վստահ են իրենց բոլոր գործողություններում, նրանց ինքնասիրությունը չափազանց խոցելի է։ Նրանք կկարողանան երջանկության հերթական չափաբաժինը ստանալ միայն այն ժամանակ, երբ բոլոր դրական հատկությունները լավագույնս արտահայտվեն։ Կյանքում ամենամեծ երջանկությունը բարի գործեր անելն է։
Կույս
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ուրախություն կամ երջանկություն զգալ այն դեպքում, եթե գուշակեն կարեւոր գլուխկոտրուկ։ Կույսերը գերադասում են իմանալ բոլոր գաղտնիքները։ Ընդ որում, կարեւոր չէ՝ ում խնդիրն են լուծելու՝ իրենց, թե մտերիմների։
Կշեռք
Կարողանում են լիարժեք երջանկություն զգալ միայն ուրախ եւ դրական մարդկանց շրջապատում։ Ակտիվ մասնակցություն են ունենում տարբեր խմբերում, տանել չեն կարողանում միայնությունը։ Միշտ ձգտում են լինել մարդկանց կողքին, ովքեր ի վիճակի են ժամանակը լավ անցկանցնել, չձանձրանալ։ Դրական հույզերը երջանկություն են պարգեում Կշեռքներին։
Կարիճ
Հույզեր ու դրական պահեր ապրել օգնում է թեթեւ երաժշտությունը։ Իրենց երջանիկ զգալու լավագույն տարբերակն ընկերների հետ համերգ կամ կարաոկե-բար գնալն է։
Աղեղնավոր
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իսկապես երջանիկ են, երբ լավ գնով գնումներ են անում։ Միայն թե հարկավոր չէ շատ տարվել գնումներով․ բյուջեն կարող է եւ չբավականացնել։ Աղեղնավորները միայն այն ժամանակ են տխրում, երբ գումարային միջոցները գնումներ անելու համար չեն բավարարում։
Այծեղջյուր
Աշխատասեր են, չեն կարող նստել առանց որեւէ բան անելու։ Մանրուքները, որոնք շտկելու կարիք կա, չեն սպրդում նրանց հայացքից։ Այդ պատճառով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճույք կարող են ստանալ միայն լիարժեք քնելու դեպքում։
Ջրհոս
Ջրհոսների երջանկությունը թաքնված է նոր տպավորությունների մեջ, թեեւ նրանք հրաշալի մտածելակերպ ու սուր միտք ունեն։ Չեն հրաժարվում նոր բաներ ուսումնասիրել։ Հենց նոր տպավորությունները, որոնք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստանում են նոր գիտելիքներից, նրանց համար բոլորովին այլ աշխարհ են բացահայտում։ Ցանկացած հնարավորություն Ջրհոսներն օգտագործում են ինքնակարելագործման նպատակով։
Ձկներ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ստեղծագործական ջիղ ունեն, ամեն ինչի մասին ունեն սեփական պատկերացումը։ Հուզական ու զգացմունքային Ձկներին հարկավոր է գտնել այն, ինչից կարող են լիցքեր ստանալ։ Ստեղծագորական մոտեցումն այն ամենին, ինչ նրանք անում են, հնարավորություն կտա ցույց տալ լավագույն հատկությունն ու ստանալ երջանկության չափաբաժինը։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր