Հեմոգլոբինը բարձրացնող 4 համեղ միջոց
![](https://blognews.am/static/news/b/2018/12/578445.jpg)
Առողջությունը պահպանելու և հեմոգլոբինի մակարդակը բարձր պահելու համար ձեր սննդակարգի մեջ որոշակի փոփոխություն է պետք անել և այնտեղ ավելացնել միս, ծովամթերք, սունկ, նուռ, հալվա և ծովային կախամբ։
Հալվա
Որքան էլ որ տարօրինակ լինի, բայց այս հասարակ սնունդը կարող է բարձրացնել ձեր հեմոգլոբինը։ Ամենաօգտակարը քունջութի սերմից պատրաստված հալվան է։ Չնայած, որ ավելի հեշտ է արևածաղկի սերմից պատրաստված հալվա գտնելը։ Այն նույնպես կարող է բարձրացնել հեմոգլոբինը։
Միս
Հայտնի է, որ կենդանական սպիտակուցը արյան բջիջներին արդյունավետորեն օգնում է վերականգնվել և ավելի լավ աշխատել։ Բացի այդ մսի մեջ առկա երկաթի մոտ 20%-ը յուրացվում է մարդու կողմից, որը շատ լավ արդյունք է։
Չորացրած սունկ
Սունկը ինքնուրույն չի կարող երկաթի աղբյուր հանդիսանալ, սակայն արդյուանվետորեն օգնում է օրգանիզմին պահպանել այն։ Միևնույն ժամանակ հարկավոր չէ կիլոգրամներով սունկ ուտել։ Կբավականացնի նաև օրեկան 50 գ չորացրած սունկը։
Նուռ
Նրա օգտակարության մասին բոլորը գիտեն։ Դա հատկապես վերաբերվում է արյան մեջ երկաթի քանակի բարձրացմանը։ Ցանկալի է օգտագործել թարմ նուռ կամ էլ նրանից պատրաստված հյութ։
Ստամոքսի հետ խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում շատ օգտագործել այն, որպեսզի այն ավելի չվատանա։