Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 դեկ 2018 20:35

Ոստիկաններն ԱԱԾ-ի հետ բացահայտել են պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8 մլն դրամ (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն: 
Առաջին դեպքով տվյալների իրացումը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից մինչ օրս դպրոցի հավաքարար մի կնոջ, ամսական 27 հազար դրամ աշխատավարձով, ձևակերպել է նաև որպես սեզոնային հնոցապան, իսկ ստացած գումարը վերջինս առձեռն փոխանցել է տնօրենին:
Մկրտչյանը այս կերպ ձևակերպել է ևս երկու կնոջ՝ տարբեր ժամանակահատվածներով: Երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել. նրանցից մեկը մոտ երկու տարվա աշխատավարձը, ընդհանուր՝ միլիոն 743 հազար դրամ, առձեռն փոխանցել է տնօրենին, իսկ մյուսը ստացել է ընդհանուր առմամբ ավելի քան 700 հազար դրամ:
Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ զգալի և խոշոր յուրացում կամ վատնում կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հաջորդ դեպքով կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ: 
Պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը,1999-2017 թվականներին որպես վարորդ է ձևակերպել մի տղամարդու, որն աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ դուրս գրված ընդհանուր հինգ միլիոն 800 հազար դրամը յուրացվել է:
Այս փաստի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր