Ռուսները մտքափոխվել են՝ Ադրբեջանին հրթիռային այդ համալիրը չեն վաճառի, որը կկիրառվեր ԼՂ հակամարտությունում
![Ռուսները մտքափոխվել են՝ Ադրբեջանին հրթիռային այդ համալիրը չեն վաճառի, որը կկիրառվեր ԼՂ հակամարտությունում Ռուսները մտքափոխվել են՝ Ադրբեջանին հրթիռային այդ համալիրը չեն վաճառի, որը կկիրառվեր ԼՂ հակամարտությունում](https://hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1543994736_7.jpg)
Ըստ նրա տեղեկատվության՝ ռուս զինվորականները համարել են, որ այդ համալիրի հրթիռի նույնիսկ արտահանական տարբերակը կարող է պոտենցիալ սպառնալիք ներկայացնել ՌԴ կասպիական նավատորմի նավերի համար, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում:
Թերթը, հղում անելով մի աղբյուրի, որը ծանոթ է իրադրությանը, նշում է, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը նախաստորագրել էին պարտավորագիր, որը նախատեսում էր ոչ մեծ խմբաքանակի ԱՀՀ-ի եւ մի քանի տասնյակ 3M24 հրթիռների (X-35-ի արտահանական տարբերակի) մատակարարում, սակայն բանն այդպես էլ չհասավ համաձայնագրի ստորագրման:
Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանի զինված ուժերին «Բալ»-ի մատակարարումների թեման այժմ չի քննարկվում, քանի որ առկա է «շատ նուրբ աշխարհաքաղաքական նյուանս». վերջին տարիներին X-35 տիպի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացրել են ոչ միայն ծովային, այլեւ ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չԷնք ցանկանա, որ այդ զենքը կիրառվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: