Մենք շատ խաղաղ ու լուսավոր ենք տրամադրված, իսկ եթե բախումներ լինեն, կբախվենք
Մենք շատ խաղաղ ու լուսավոր ենք տրամադրված, իսկ եթե բախումներ լինեն, կբախվենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօր կայանալիք բանավեճի մասին:
Այսօր հանրային եթերում բանավեճ է տեղի ունենալու խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ: Նման առաջարկով հանդես էր եկել Իմ քայլը դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, որից հետո այն ընդունվել էր բոլոր մասնակիցների կողմից:
Մարուքյանի խոսքերով, կարևոր է, որ բանավեճի ֆորմատը պահպանվի: Նրա կարծիքով, որևէ մեկը չպետք է խոսի իրեն հատկացված ժամկետից ավելի երկար, ինչպես եղել է մինչ այս տեղի ունեցած բանավեճերի ժամանակ, երբ դեբատը հիմնականում եղել է Իմ քայլը դաշինքի և ՀՀԿ-ի միջև: