Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

06 դեկ 2018 14:29

Ոճից հրաժարվեք, այլևս երբեք դատարանների վրա ճնշում չգործադրել,այսօր իրավիճակն ավելի վատ է, քան՝ նախորդ իշխանությունների ժամանակ

Ոճից հրաժարվեք, այլևս երբեք դատարանների վրա ճնշում չգործադրել,այսօր իրավիճակն ավելի վատ է, քան՝ նախորդ իշխանությունների ժամանակԻնչպես գիտեք, Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը, իսկ դատարանի որոշումը հրապարակվելու է դեկտեմբերի 7-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Ալումյանը հիշեցրեց, որ նույն օրը՝ դեկտեմբերի 4-ին, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ քարոզարշավի շրջանակներում և սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի հասցեին. «Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ: Գտնում ենք, որ այդ սպառնալիքներն իրականում ուղղակի վերաբերում են այն դատարանին և այն դատավորին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնի»:

Ալումյանի խոսքերով, այսօր իրավիճակն ավելի վատ է, քան՝ նախորդ իշխանությունների ժամանակ. «Եթե այս իշխանությունները ցանկանում են տարբերվել նախորդներից, առաջին հերթին պետք է բացառվեն ճնշումները դատարանների վրա, չպետք է թշնամանք գեներացվի դատավորների նկատմամբ, նրանք չպետք է զգան, որ հայտնվելու են թիրախում, եթե հանկարծ որոշեն, որ պետք է ազատ արձակեն պարոն Քոչարյանին: Չի կարելի այդպես վարվել դատական համակարգի հետ: Ճիշտ է՝ այսօր կա հանրային պահանջմունք, որպեսզի իշխանությունները ճնշեն դատարաններին, բայց դա չպետք է արվի: Նրանք, ովքեր համարում են, որ կարող են 1-2 անգամ թեկուզ լավ նպատակով ճնշել դատարաններին, հաշվի չեն առնում, որ վաղը նույն տրամաբանությամբ իրենք են հայտնվելու դատարանի առաջ և այդ մեխանիզմները գործելու են նրանց նկատմամբ: Նրանք դա չեն հասկանում: Ես կոչ եմ անում այս ոճից հրաժարվել, այլևս երբեք դատարանների վրա ճնշում չգործադրել»:
Փաստաբանը պնդում է, որ հանրային ճնշումն ամենամեծ ճնշումն է, որը հնարավոր է կիրառել դատավոևրների նկատմամբ։
Ալումյանը նաև հայտնեց, որ իշխանական ճնշումներին ենթարկվող դատավորները հետագայում դառնում են կոռումպացված և կա նաև հակառակը՝ հենց կոռումպացված դատավորներն են ամենահեշտը ենթարկվում իշխանական ճնշումներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր