Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

07 դեկ 2018 13:23

Վատ էներգետիկայով բառերը կարող են ազդել մարդու առողջության և բախտի վրա

Վատ էներգետիկայով  բառերը կարող են ազդել մարդու առողջության և բախտի վրաԳիտնականները պնդում են, որ մեր մտքերը նյութական են։ Արդյոք դուք գիտեք, որ բառերից բխող էներգիան էլ ավելի ուժեղ ազդեցություն ունի կյանքում։ Դեռ հին ժամանակներից շատ գիտնականներ և փիլիսոփաներ մտածել են, թե ինչպես վատ էներգետիկայով  բառերը կարող են ազդել մարդու առողջության և բախտի վրա։
Յուրաքանչյուր բառ ունի մեծ էներգետիկա, որը կարող է մեր ուղեղում զարգացնել հաջողության կան դժբախտության մտքեր։ Այդ պատճառով շատ զգույշ պետք է լինել այս կամ այն բառը արտաբերելիս, քանի որ այն կարող է մեր համար ճակատագրական լինել։
Գոյություն ունեն մի շարք բառեր, որոնք հեռու են վանում Ձեզնից հաջողությունը։ Ուստի ցանկալի կլինի հեռացնել այդ բառերը Ձեր բառապաշարից։ Կան նաև արտահայտություններ, որոնք դժբախտություն և ցավ են բերում Ձեզ։
Բառերի էներգետիկա։
Խոսքը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում։ Սրա շնորհիվ է, որ մարդը տարբերվում է կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից։ Ուստի մեծ է խոսքի դերը մեր կյանքում։ Նրանով մենք շփվում ենք միմյանց հետ, փոխանակվում  ինֆորմացիաներով, արտահայտում մեր սերը։
Եվ այս դեպքում յուրաքանչյուր բառ ունի մեզ փոխանցվող իր էներգետիկան։ Որոշ բառեր ունեն շատ դրական ազդեցություն մեր կյանքի ընթացքի վրա, որոշները՝ հակառակը։
Բիոէներգետիկայի մասնագետները դեռ վաղուց հաստատել են, որ մենք բառերով և մտքերով կարող ենք որոշել մեր կյանքի ընթացքը։ Չմոռանանք, որ հնում անեծքների միջոցով են ազդել մարդկանց կյանքի վրա։
Արտահայտություններ, որոնք դժբախտություն են բերում։
Ինձ մոտ չի ստացվում։ Այս արտահայտությունը շատ արագ զրկում է ձեզ ինքնավստահությունից։ Դուք այլևս չեք շարունակում առաջ գնալ Ձեր նպատակների հետևից և զրկվում եք հաջողություններից։ Այս արտահայտությամբ մենք ենթագիտակցորեն անհաջողություն ենք բերում մեր յուրաքանչյուր գործին։
Ուստի պետք է հրաժարվել նմանատիպ արտահայտություններից։ Օրինակ՝ չեմ կարողանում, չեմ ուզում, պատասխանատվություն չեմ վերցնի և այլն։
Ես արժանի չեմ։ Այս արտահայտությամբ դուք մի շարք դժվարություններ եք ստեղծում Ձեր շուրջ և հաջողությունը չի կարողանում մուտք գործել Ձեր կյանք։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր