Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 դեկ 2018 14:39

Չինաստանի պղնձահանքում դինոզավրի հետքեր են հայտանբերել

Չինաստանի պղնձահանքում դինոզավրի հետքեր են հայտանբերելՉինաստանի Սիչուան նահանգում պղնձի հանքի բաց կտրվածքում դինոզավրի հետքերով լեռնապարների մեծ հատվածներ են գտել:  Դրանց ուսումնասիրությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշատիչ մողեսները չեն վախեցել ջրից եւ անգամ կարողացել են լողալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Չժունգո ցինյան բաո» թերթին: Սողունների հետքերը հայտնաբերվել են Սանբիլոգա կտրվածքում պայթյունային աշխատանքների ժամանակ:
Ձեռնարկության ղեկավարությունը տեղական իշխանություններին տեղեկացրել էր խորհրդավոր հետքերի մասին: Զննության ժամանակ լեռնապարի երեք հատված է հայտնաբերվել, որոնց վրա մեկ, երկու, երեք եւ չորս մատներով բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել:

«Հիմնվելով բազմաթիվ հետքերի վրա՝ գիտնականները եզրակացրել են, որ գիշատիչ դինոզավրերը, որոնք ինչպես նախկինում էր համարվում, վատ էին հարմարվում ջրային պայմաններին, կարողացել են լողալ», - լրագրողներին ասել է հետքերի հայտնագործողը, Մշակութային ժառանգության հիմնադրամի տեղական բաժանմունքի նախկին ղեկավար Էբի Ցզեֆանը:
Պալեոնթոլոգները կարծում են, որ ներկայիս Չժաոցզյու գավառի տարածքը մոտ 100 մլն տարի առաջ մասնակի զբաղեցված էր մեծ լճով, որի ափերին հսկայական սողուններ էին շրջում:  Նրանց թաթերի խորը հետքերը լցվել էին լճային նստվածքներով, որոնք ժամանակի ընթացքում քարացել են, ինչի շնորհիվ էլ պահպանվել են մինչեւ մեր օրերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր