Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

07 դեկ 2018 15:13

ՊՆ-ի հանդեպ 700 մլն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինդատախազությունը նախազգուշացումներ է ուղարկել

ՊՆ-ի հանդեպ 700 մլն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինդատախազությունը նախազգուշացումներ է ուղարկելՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 միլիոն  ՀՀ դրամի չափով պարտավորություններ չեն կատարվել:
 Դատախազությունից  հայտնում են, որ հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4 տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները` բոլոր դեպքերով համապատասխան նախազգուշացումներ են ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին։
Պայմանագրերի գնի 100 տոկոսի չափով կանխավճար տրամադրելու պայմաններում ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այդ ուղղությամբ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելու, սահմանված ընթացակարգով պայմանագրի լուծարման գործընթաց չնախաձեռնելու, և այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու, պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն` նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր