Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր          Դաշինք է ստեղծվում ՝«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

07 դեկ 2018 17:40

Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Նիկոլ Փաշինյան

Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահից բացատրություն պահանջե՞լ է, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

Հարցին, թե ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ»:

Անդրադառնալով հարցին՝ իրեն բավարարե՞լ է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոսակցությունը ինձ բավարարեց»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր