Ոստիկանությունը հերքել է ընտրացուցակում մահացած անձի տվյալների հայտնվելու մասին տեղեկատվությունը

«Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։
Հիշեցնում ենք, որ ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ»,- նշված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ։