Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 դեկ 2018 10:40

Այժմ ընտրություններն արդար են.Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին

Այժմ ընտրություններն արդար են.Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասինՄիջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին, որը հավաքել էր ձայների 70,43%-ը:
Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեին 5, իսկ դաշինքները՝ 7%: «Նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել նվազագույնի շեմը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ այն չանցավ խորհրդարան՝ հավաքելով ձայների ընդամենը 4,7%-ը: Կուսակցությունը խորհրդարանում էր 1995թ.-ից՝ օրենսդիր մարմնի հիմնադրման պահից»,- հաղորդում են միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ:
Բրիտանական BBC հեռուստաընկերությունն իր կայքում նշում է, որ այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարող է իրագործել կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության բարելավման իր ծրագիրը:
«Այժմ ընտրություններն արդար են: Մենք հավատում ենք այն թեկնածուին, ում տվել ենք մեր ձայնը»,- BBC-ին ասել է հայ ընտրողներից մեկը:
Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի պարտության մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Փաշինյանը հաղթեց. Սարգսյանի կուսակցությունը դուրս է մնում խորհրդարանից»,- ասվում է ադրբեջանական կայքերում:
Ռուսական մամուլը նշում է, որ Փաշինյանն ստացավ ժողովրդի վստահությունը: «Հանրապետականները խայտառակ պարտություն կրեցին և խորհրդարանից դուրս մնացին: Փաշինյանի աղմկոտ հաղթանակը փաստում է, որ հանրությունը կպայքարի կոռուպցիայի դեմ և ճաղերի հետևում կթողնի նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներին»,- գրում է Российская газета-ն:
«Սա հեղափոխության վերջնական հաղթանակը չէ, այլ միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ երկիր կառուցել»,- ТАСС-ը մեջբերում է Փաշինյանի խոսքը:
«Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, որոշները ձերբակալվեցին: Վերաքննիչ դատարանն օրերս ձերբակալեց երկրի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: Իշխանափոխությունից հետո Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չեն լինի»,- հիշեցնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը:
Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի մասին են գրում նաև Reuters, DW, Euronews, NYT, Indian Express, Xinhua, AFP, France24 և մի շարք այլ հեղինակավոր արտասահմանյան պարբերականներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր