Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 դեկ 2018 10:59

Ավանդական կուսակցությունների հոգնած դեմքերին մերժեց հասարակությունը

Ավանդական կուսակցությունների հոգնած դեմքերին մերժեց հասարակությունըԴեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին:


«Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ես միշտ ասել եմ, որ ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից»,-ասել է Կարեն Քոչարյանը:
Կարեն Քոչարյանն առանձնապես հետընտրական զարգացումներ չի ակնկալում: Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան:
Անդրադառնալով խորհրդարան չանցած ավանդական քաղաքական ուժերին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանք ներսում փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:
«Այն, որ ավանդական կուսակցությունները չհաղթահարեցին անցողիկ շեմը, խոսում է այն մասին, որ եթե իրենք իրենց հոգնած դեմքերին չեն մերժում, ապա իրենց մերժում է հասարակությունը»,-հավելեց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում բացված բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
ՀՀԿ-ն ստացել է 4,70 տոկոս կամ 59059 ձայն,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8530 ձայն,
Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48811 ձայն,
«Իմ քայլը» դաշինքը` 70,43 տոկոս կամ 884456 ձայն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80024 ձայն, «
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,50 տոկոս կամ 2619 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6456 ձայն,
«Մենք» դաշինքը` 2,00 տոկոս կամ 25174 ձայն,
«Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12389 ձայն,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22862 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103824 ձայն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր