Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 դեկ 2018 14:20

Սարգսյանը դավաճանեց, մինչդեռ Քոչարյանը երկու անգամ փրկեց նրան,հոկտեմբերի 27 և մարտի 1

Սարգսյանը դավաճանեց, մինչդեռ Քոչարյանը երկու անգամ փրկեց նրան,հոկտեմբերի 27 և մարտի 1Ռոբերտ Քոչարյանի դեմ մամուլի արշավը սկսվել է 1998 թվականից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանից հետո միացավ նաև Սերժ Սարգսյանը:
Հարությունյանի խոսքերով, Սերժ Սարգսյանն իր վերջին վատությունը Քոչարյանին և հենց Հանրապետականին արեց օրեր առաջ, երբ մասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն որևէ խոսք չասաց Քոչարյանի մասին. «Նա այդպես ցույց տվեց, որ ձայն տալով Հանրապետականին, ձայն են տալիս իրեն: Բայց ժողովուրդն իրեն մերժել էր: Նա որևէ ձևով վերաբերմունք ցույց չտվեց Քոչարյանի կալանավորման նկատմամբ: Ու սա այն դեպքում, որ Քոչարյանը առնվազն երկու անգամ փրկել է Սերժ Սարգսյանին: Առաջինը՝ հոկտեմբերի 27-ին, երբ երկրապահը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ մինչ այդ էլ՝ ֆիզիկապես …էլ չեմ ասում մարտի 1-ի ժամանակ եղածը: Երբ Քոչարյանը Մոսկվայից իջնում էր, Սերժ Սարգսյանը կպել էր տրապին խեղճացած վիճակում»:

«Ուղղակի հարցը հետևյալն է, որ անկախ ամեն ինչից, ով ինչ վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ, պետք է ֆիքսել, որ նրա կառավարման տարիներին Հայաստանը դրսում արժանապատիվ է ներկայացել, տնտեսական աճ է ունեցել, անլուրջ չ ենվերաբերվել մեզ, չի եղել վերելակային դիվանագիտություն, տարածքներ չենք կորցրել: Իհարկե թերություններ էլ են եղել, ինչի մասին նա կասի: Նա լիդեր է, որը կարող է մյուս դաշտում միավորել ուժերը»,-ասաց Հարությունյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր