19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

11 դեկ 2018 19:25

Ականջակալները` 16-ամյա պատանու մահվան պատճառ․ և սա առաջին դեպքը չէ

16-ամյա Մոխդ Այդի Ազհար Զախրինին գետնին անշարժ ընկած են գտել Մալայզիայի Ռեմբաու քաղաքում գտնվող իր տանը: Նրա ականջից արյուն է հոսել:
Բժշկական հետազոտությունները մարմնի վրա ոչ մի վնասվածք չեն գտել` բացառությամբ ձախ ականջում հայտնաբերված փոքրիկ այրվածքի: Ավելի ուշ հաստատվել է այն վարկածը, որ տղայի մահվան պատճառ է հանդիսացել հոսանքահարումը: Պարզվել է` նա ականջակալներով երգ է լսել հեռախոսի լիցքավորվելու ընթացքում:
Նրա եղբայրը նույնպես զգացել է էլեկտրական հոսանքի թեթև հարված, երբ դիպել է լիցքավորիչին: Հեռախոսի մակնիշն ու մոդելը դեռ պարզ չեն:
Մոխդն այս տարի արդեն չորրորդ մարդն է, ով մահացել է ականջակալների միջոցով հոսանքահարման պատճառով: 
Նրանցից առաջինը եղել է Բրազիլիայից 17-ամյա ուսանողուհի Լուիզա Պինյեյրուն, ով մահացել է փետրվար ամսին: Մայիսին Հնդկաստանում նույն պատճառով մահացել է 46-ամյա մի կին, այնուհետև` մեկ ամիս անց, 22-ամյա երիտասարդ տղա: 
Խորհուրդ ենք տալիս խուսափել օգտագործել ականջակալները և այլ սարքավորումներ, երբ հեռախոսը միացված է հոսանքին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր