Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

11 դեկ 2018 20:30

Ինչպես ձմռանը չգիրանալ․ 4 օգտակար խորհուրդ

Ձմռանը նիհարելը բավական բարդ է, բայց քաշը պահելն էլ հեշտ չէ՝ ցուրտ ժամանակ մեր սննդակարգում քչանում են բանջարեղեններն ու մրգերը եւ ավելանում կալորիայով հարուստ ուտեստները։ 
Ուրեմն, ինչ պետք է անել ձմռանը չգիրանալու համար
Քունն առնել
Եթե դուք կարգին քնեք, դա իր բարերար ազդեցությունը կունենա նյութափոխանակության եւ ինքնազգացողության վրա։ Բացի այդ, քունը չառած մարդը ավելի հաճախ է ուժեղ սով զգում, որի պատճառով չքնելը հանգեցնում է չափից ավելի ուտելուն։
Աշխատեք շատ շարժվել
Ձմռանը մի քիչ ավելի դժվար է շատ շարժվել, քոն ամռանը։ Եթե չեք ուզում քայլել ցրտին, գրվեք որեւէ սեկցիայի, սկսեք պարով զբաղվել, ֆիթնեսով, կամ ուղղակի պարապեք սպորտդահլիճում։ Եթե տնից դուրս գալ էլ չեք ուզում, հենց տանը վարժություններ արեք՝ համացանցում դասերի շատ տեսահոլովակներ ու հավելվածներ կան, որոնք կօգնեն ձեզ։
Հետեւեք սննդին
Չգիրանալու համար անհրաժեշտ է հետեւել սննդին։ Դա ակնհայտ փաստ է, բայց շատերն այդ մասին մոռանում են, մանավանդ՝ ձմռանը, երբ անընդհատ ուտել ես ուզում։
Աշխատեք առավոտյան լիարժեք նախաճաշել, իսկ օրվա ընթացքում նախապատվությունը տալ անյուղ մսին, ձկանը, բանջարեղենին, հացահատիկային շիլաներին։ Իսկ ահա, վնասակար քաղցրավենիքների մասին ավելի լավ է մոռանալ․ թխվածքաբլիթների, տորթերի եւ կոնֆետների փոխարեն ավելի լավ է ուտել մրգեր, դառը շոկոլադ, բնական կակաո եւ մեղր։
Ընդունեք կոնտրաստային ցնցուղ
Կոնտրաստային ցնցուղը, ինչպես համարվում է, արագացնում է նյութափոխանակությունը եւ օգնում այրել ավելորդ կալորիաները։ Ինչպես նաեւ կոնտրաստային ցնցուղն օգտակար է մաշկի համար եւ օգնում է այն էլաստիկ պահպանել։ Եթե որեւէ հակացուցում չկա, աշխատեք սովորել հոնտրաստային ցնցուղին եւ այն պարբերաբար ընդունել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր