Տաշիրական պլանների ձախողում ԲԵՑ-ում, Դավիթ Սանասարյանի խոստացած և չիրականացված վերականգնումները
Շուրջ երկու տարի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վերաբերյալ
մամուլում, այդ թվում բազմիցս մեր կողմից, պարբերաբար հրապարակումներ են տեղի ունենում
և բոլորն էլ վերաբերվել են այդ ընթացքում արդեն 5-րդ անգամ փոխվող գլխավոր տնօրեններին, որոնցից վերջինը՝ Վահե Մարտիրոսյանը,
պաշտոնավարեց ընդամնը երկու շաբաթ: Այս մասին բազմիցս անդրադարձ է կատարվել նաև Hayacq.com-ի կողմից:
Թեև վերջինիս հովանավորը էներգետիկայի նախարարարի տեղակալ
Հակոբ Վարդանյանն էր, որը շատերի գնահատմամբ նախարարությունում հիմնական որոշումներ
կայացնող և նախարարի աթոռին ձգտող Տաշիրական արմատներով և անցյալով, միաժամանակ կասկածելի
ձևով հեղափոխականի համբավ ձեռք բերած կերպար է, այդուհանդերձ նրանց պլանները ձախողեցին:
Դեկտեմբերի 4-ին, ԲԷՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մրցույթին, դիտորդի
կարգավիճակով՝ անակնկալ մասնակցություն ունեցավ վարչապետի խորհրդականը և մրցույթն ընթացավ Հակոբ Վարդանյանի պլաններին հակառակ ուղղությամբ:
Ընտրությունը կանգնեց վերջինիս թեկնածուին աշխատանքային փորձով և մրցույթի արդյունքներով
գերազանցած, նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանի վրա: Ի դեպ նախարարությունում բոլորը
տպավորված էին բազմամասնակից և արդար կազմակերպված մրցույթի արդյունքներով:
Իսկ Հակոբ Վարդանյանի անկոտրում կամքը և աննահանջ նպատակները,
նրան ժամանակից շուտ վերադարձրին կարճաժամկետ արձակուրդից և նա նորանշանակ տնօրենին
գրեթե ամբողջ օրը մենակ չթողեց: ԲԷՑ ՓԲԸ-ի նախկին ֆինանսական և գնումների հարցերով
տնօրենը և ներկայիս նախարարի տեղակալը ընկերությունում պաշտոնավարած կարճաժամկետ ժամանակահատվածում
հասցրել է բավականին տխուր արդյունքներ արձանագրել, որի մասին ժամանակին հայտարարեց
և կարճ ժամանակ անց, մոռացավ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Արդյունքում
ԲԷՑ ՓԲԸ-ի աշխատողները օրեցօր ականատես
են լինում նորանոր բացահայտումների, մասնավորապես Տաշիրական ժամանակաշրջաններին վերաբերվողներին,
ինչը ամեն կերպ ուզում է քողարկել Տաշիրական պրոտեժե Հակոբ Վարդանյանը:
Սակայն ավելի դժվարին իրավիճակում է հայտնվել նորանշանակ տնօրեն
Հայկ Հարությունյանը, քանի որ վերջինս ստիպված է անդրադառնալ Հակոբ Վարդանյանի և ԲԷՑ
ՓԲԸ-ի սերտ կապերին, նրան և իր կնոջը սպասարկող ընկերության երկու թանկարժեք ավտոմեքենաներին,
ընկերությունում տեղավորված նրա աներոջը, ազգականներին և ընկերներին, գույքագրումներով
հայտնաբերվող պակասորդներին, ձախողած գործարքներին և աջ ու ձախ բաժանած կանխավճարներին,
ինչպես նաև պատճառած վնասը փոխհատուցել չցանկացող Տաշիրական կազմակերպությունների համարձակությանը:
Նշենք, որ որոշ նախկին տնօրենների հետ փոխկապակցված կազմակերպությունների
կողմից՝ «Բիգ Էներգո» ՍՊԸ, «Առսարքտեխ» ՍՊԸ, «Տրանսմոնտաժշին» ՓԲԸ, ընկերությանը փոխհատուցվել
է շուրջ 160 մլն դրամ գումար, այնինչ Տաշիրականները դեռ հապաղում են:
Հայկ Հարությունյանի վիճակը նախանձելի չէ, նրան դժվարին փորձություն
է սպասվում՝ աչք փակել բացահայտ իրողությունների վրա կնշանակի խաչ քաշել դեռ չսկսած
պաշոնավարման վրա: Կարծում ենք վերջինիս կարող է օգնության հասնել արդեն փորձված եղանակը՝
վարչապետի դեսպանը, իսկ այս դեպքում ավելի ճիշտ՝ վարչապետի պատվիրակությունը, որը ինքը
կարձանագրի այն ամենը ինչի մասին ակնարկվեց և կանաչ ճանապար կապահովվի նորանշանկ ղեկավարին: