«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 դեկ 2018 15:35

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց:
«Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց, որ որոշումը դեռ չի ստացել և այլ մանրամասներ չի կարող ներկայացնել:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր