Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

12 դեկ 2018 18:00

Հայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. ԱԳՆ

Հայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. ԱԳՆՀայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն հայկական կողմը կարծես միայնակ տանգո պարող լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղված գործընթացի ներկա փուլին այսպիսի բնորոշում է տվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, երբ պատասխանել է Թուրքիայից ժամանած լրագրողների հարցերին։
Թուրքական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը փորձել է կապել Արցախյան հիմնախնդրի լուծման հետ, ինչին Մնացականյանը պատասխանել է, որ հայ-թուրքական հարաբերությունները առանձին հարց են, և դրանք այլ խնդիրների լուծման հետ կապելը նախապայման է։
«Սա է եղել այն փիլիսոփայությունը, որ ընկած է Ցյուրիխյան արձանագրությունների մեջ ներկայացված գործընթացի հիմքում։ Ես տեսել եմ ամեն տեսակի մեկնաբանություններ, բայց պետք է պարզ ասել։ Մենք կատարել ենք մեր քայլը։ Հայաստանը կատարել է իր քայլը», – ասել է Մնացականյանը։
Թուրքիայից ժամանած լրագրողներից մեկը հարցրել է՝ լրացուցիչ քայլ չկա՞ Հայաստանի կողմից։ Մնացականյանը բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների համար ինքնին դժվար է եղել ներքին ճնշման պայմաններում այդ արձանագրություններին կողմ արտահայտվելը, ստորագրելը, խորհրդարան ուղարկելը։ Բայց հակառակ կողմի անհամապատասխան վարքը, ըստ Մնացականյանի, վնասել է գործընթացը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր