ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 դեկ 2018 18:00

Չի կարելի հայտարարել, որ Մնացականյանին պաշտոնից հանում են Արցախը հանձնելու համար. փորձագետ

Չի կարելի հայտարարել, որ Մնացականյանին պաշտոնից հանում են Արցախը հանձնելու համար. փորձագետՌազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծայրահեղությունից ծայրահեղություն ազգ ենք ու միշտ կմնանք։ Արցախի հարցը կամ ինչպես սիրում եք ասել՝ հող հանձնելը, կապված չի որևէ անձի հետ։ Արցախը պահողը, հանձնող-չհանձնողը հայ ժողովուրդն է։
Ու բացառություն չի կազմում նաև գեներալ Լևոն Մնացականյանը, ով լինելով փորձառու զինվորական, ունենալով երկար տարիների հրամանատարական մեծ փորձ ու անցած ճանապարհ, որևէ կերպ միայնակ ու իր անձով պայմանավորված չի կարող հանդիսանալ թույլ տվող կամ չտվող։ Այսինքն ոչ մի պարագայում չի կարելի հայտարարել, որ Մնացականյանին պաշտոնից հանում են Արցախը հանձնելու համար։
Չի կարելի նաև հայտարարել, թե՝ հա լավ ինչ ա եղել որ, մեկ ա լիքը գեներալ կա։ Ոչ մեկի պաշտոնը հավերժ չէ, սակայն բանակին վերաբերվող որոշումները, գոնե այս պահին, պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր