Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից

Ինչպես նշում է sputnik.by-ն, միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:
«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքով, երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին (ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար) քաղաքական դրդապատճառներով կալանավորել:
«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին»,-նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև պատմել է, թե Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում ինչ են քննարկել ԵԱՏՄ պետությունների ղեկավարները:
Լուկաշենկոյի խոսքով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ: