Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ «Հրապարակ»          Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»       Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2․ «Հրապարակ»    

14 դեկ 2018 17:40

Որպես անհետ կորած որոնվող 71-ամյա տղամարդու դին կախված են գտել

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհայտ որոնվող 71-ամյա Մ. Մ.-ի դին։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաեւ նամակ, որտեղ նա նշել է իր քայլի պատճառը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր