Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

17 դեկ 2018 09:46

Տեսանյութ.Ձեռքներդ մտցրել եք մեղվի փեթակի մեջ ու խառնում եք,ե՞ս շատ կորցնելու բան ունեմ, թե՞ դուք. Մարուքյանը՝ Ծառուկյանին

Տեսանյութ.Ձեռքներդ մտցրել եք մեղվի փեթակի մեջ ու խառնում եք,ե՞ս շատ կորցնելու բան ունեմ, թե՞ դուք. Մարուքյանը՝ ԾառուկյանինՖեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ, ինչպես ինքն էր մեկնաբանել՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը:
     «Դուք, ում ասես, հանել եք մեզ վրա, որ մենք իրանց հարվածենք, բայց ես ուրիշների ետևում թաքնվողը չեմ, կմաշենք ձեզ, այնքան երկար կպայքարենք, որ կմաշեք:
Դուք 2017 թվականին եկաք ընտրության, կլանեցիք «Ելք»-ի ընտրող ուժը և եթե դա չանեիք, մենք կլինեինք երկրորդ ուժը ու չենք թողնի՝ Սերժ Սարգսյանը իր շուրջն ստեղծի այս բուֆերային ուժը: Հիմա դուք եկաք ու դարձաք երկրորդ ուժը ու նեղանում եք, որ ձեզ ասում ենք՝ ինչ եք արել երկրորդ ուժը լինելով... Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին»,- հիշեցրեց Էդմոն Մարուքյանը:
«Ձեր ֆեյքերը գրում են՝ սրանք ծախվել են, Միշիկի մարդիկ են: Որեմն լսեք՝ ոչ Միշիկը, ոչ Սաշիկը, ոչ Սերժիկը մեզ չի օգնել, չի օգնում ու չի կարա օգնի:
Միշիկը մեզնից չի կարա փողերը հետ ուզի, բայց այ Ռոբերտ Քոչարյանը ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է հետ ուզում, որովհետև իրա շնորհիվ եք ստեղծվել: Բայց ինչ եք անում էդ մարդու համար, ոնց որ 2015 թվականին եք ժողովրդին լքել, տենց էլ էդ մարդուն եք լքում:
Կամ ասում եք՝ ձեր կուսակցության պապաները... Մենք պապա չունենք, որբ չենք, բայց պապա էլ չունենք...
Ընտրությունները պրծել են, նո՞ր եք հակաքարոզ անում, չնայած ընտրություններին էլ էիք անում: Ձեր ախրանիկին չդնեիք Աբովյանում, երրորդ տողում էիք լինելու:
Ձեր պատգամավորներին ստիպում եք՝ օրը մի կեղտ գրեն Մարուքյանի հասցեին, բա էդ տղերքը մեղք չեն, սաղի հետ ճամփա ենք գնացել, հաց ենք կիսել գործուղումներին, ոնց են աչքերիս նայելու:
Դեբատից դժգոհ եք՝ եկեք մի հատ էլ դեբատ կազմակերպենք, բոլորին պատմեք՝ ոնց եք ֆորմաներ ստացել Մարտի 1-ի ժամանակ...
Ստիպված եմ կասկածի տակ դնել ձեր ներդրումներն այլ երկրներում՝ 3 հատ նամակ 3 երկիր ուղարկեմ՝ սկսվում են ստուգումները: Էնքան ձեր վրա նյութեր կան, քրեական գործերից ով խոսա-խոսա, դուք մի խոսացեք: Սպասում ենք ընտրություններն ավարտվի, նոր ձեզնով զբաղվենք, դուք ումից եք լավը՝ Մարտի մեկից գործով դուք էլ ձեր մեղքի բաժինն ունեք: Ձեռքներդ մտցրել եք մեղվի փեթակի մեջ ու խառնել եք փեթակը՝ անիմաստ: Մաշելու ենք: Ե՞ս շատ կորցնելու բան ունեմ, թե՞ դուք:
Մտել եք արդեն մարդկանց անձնական դաշտ՝ թե բա ցերեկով ման չգաք: Փողով ուզում եք ինձ խեղդե՞ք, ա չեք կարա, պրոստը չեք կարա: Հին Հայաստանի ձեր բարքերի հետ չխառնեք, իմ կուսակցության ամեն անդամի համար կռիվ եմ տալու»:
Վերջում նա դիմեց քաղաքացիներին. «Մեզ պաշտպանեք, սիրելի քաղաքացիներ, որովհետև մենք ձեզ ու Հայաստանի համար ենք պայքարում: Ու առհասարակ, Գագիկ Ծառուկյան, մեր օրակարգում դուք չկաք, մեր բան ու գործը դուք չեք: Դուք նախ մի հատ կողմնորոշվեք՝ ընդդիմություն եք, ինչ եք, կարա՞ք հոդաբաշխ ձևով բացատրեք՝ ի՞նչ կարաք անեք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր