Իսկ եթե դա տեղի ունենա, ապա բռնվեք, քանի որ առաջիկա տարիներին շատ վատ է լինելու          Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում․ խաղեր են տալիս մերթ Արևմուտքի, մերթ ՌԴ հետ       Տեսանյութ.Ուշագրավ իրավիճակ Սյունիքի շուրջ. ինչու են դեսպաններն այցելում այնտեղ    

17 դեկ 2018 11:27

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել«108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում»,- այսօր լրագրողների հանդիպմանն ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ կարճվել են կատարողական ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ։


«Իրականացվել է քրեական համաներում, այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Արտակ Զեյնալյանն ասաց, որ Երևանի երեք և Գյումրիի, Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումն ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք.
«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական ծառայություններով և սպասարկմամբ»։
Նրա խոսքով՝ այս կառավարության օրոք սկսել է գործարկվել պատիժը պայմանական վաղաժամկետ կրելու ինստիտուտը. «Այս պահի դրությամբ շուրջ 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն, և սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր