20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

17 դեկ 2018 12:42

Այցելել եմ Նաիրի Հունանյանին ու խցում առանձնազրույց ունեցել նրա հետ

Այցելել եմ Նաիրի Հունանյանին ու խցում առանձնազրույց ունեցել նրա հետ«Արդարադատության նախարարությունն ու նախարարը դատաքննություն չեն իրականացնում, արդարադատություն չեն իրականացնում։ Մենք միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ենք կատարում։ Մանվել Գրիգորյանի մասով հարցը գտնվում է նախաքննության փուլում, և իրենք պետք է այս հարցը լուծեն՝ նշանակելով փորձաքննություն՝ պարզելու համար համատեղելիությունը նրա առողջական վիճակի ու ազատազրկման։ Այնպես որ, այս հարցը պետք է ուղղվի նրանց»,- պատասխանելով այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը 17 հիվանդություն ունի, բայց ոչ մի կերպ ազատ չի արձակվում՝ գուցե հանրային ճնշման կամ այլ ազդեցության տակ, այսօր իր ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ որպես իրավապաշտպան՝ ինքը կաշկանդված է Արդարադատության նախարարի կարգավիճակով։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ օրերս նախարարը գնացել էր ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք նա  հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի կամ Մանվել Գրիգորյանի հետ, Արտակ Զեյնալյանը մասնավորապես ասաց.
«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է կալանքը, նրանք դատապարտյալներ չեն, և այստեղ կա տարբերություն։ Դատապարտյալի վերաբերյալ ազատ է պաշտոնատար անձը հայտարարել նրան այցելելու վերաբերյալ, քան կալանավորին այցելության դեպքում, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ փաստ ասել նրանց այցելելու մասով։ Սակայն ես կարող եմ ասել, և կարծում եմ, նաև հասարակական պահանջ կա, որ այցելել եմ Նաիրի Հունանյանին ու խցում առանձնազրույց ունեցել նրա հետ»։
«Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա։ Վերջինս նշեց, որ Նաիրի Հունանյանի հոգեկան վիճակի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտել, քանի որ տեսակցությունը երկար չի տևել։ «Ամեն դեպքում, այդ պահին ոչ մի կասկածելի բան չեմ նկատել»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը։ 




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր