Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած          Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված       Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում    

18 դեկ 2018 19:30

Անհարմարություններ քաղաքում՝ տոնածառի լույսերի համար

Անհարմարություններ քաղաքում՝ տոնածառի լույսերի համարՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում:
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր