Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

18 դեկ 2018 20:05

Կնոջ մատները սեւացել են փոքր կտրվածքից հետո առաջացած փտախտի հետեւանքով

Չինաստանից 53-ամյա կնոջ 8 մատները սեւացել են. մատներն ախտահարել է փտախտը, որը զարգացել է ոչ մեծ կտրվածքի հետեւանքով:
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ որպես տիկին Ժանգ հայտնի կինը տանը մաքրություն կատարելիս պատահաբար կտրել է ձախ ձեռքի մատնեմատը: Քանի որ վերքն աննշան էր, չինուհին դրա վրա առանձնապես ուշադրություն չի դարձրել եւ այն չի ախտահանել:
Երկու օր հետո կտրվածքի շուրջ մաշկը կապտել է, իսկ շուտով նրա ձեռքերի գրեթե բոլոր մատները սեւացել են. փտախտը չի տարածվել միայն ձախ ձեռքի բթի եւ աջի ճկույթի վրա: Կնոջ խոսքով՝ սեւացած հատվածները սկզբում սկսել են քոր գալ եւ չորանալ, հետո ցավել, իսկ դրանից հետո կինն ընդհանրապես դադարել է զգալ իր մատները:
Երբ նա, վերջապես, բժշկի է դիմել, պարզվել է, որ նրա մոտ ինֆեկցիոն փտախտ է զարգացել:
Նման փտախտի պատճառ կարող են լինել Clostridium կարգի անաերոբ բակտերիաները, աղիքային ցուպիկները, աերոբակտերիաները (էնտերոբակտերիաները), ստրեպտոկոկերը եւ Proteus կարգի բակտերիաները: Փտախտը զարգանում է տրավմատիկ վնասվածքների կամ անոթային խախտումների հետեւանքով որեւէ օրգանի կամ մարմնի հատվածի արյան մատակարարման դադարեցման դեպքում: Նման վնասվածք կարող է լինել, փաստորեն, ցանկացած արտաքին ազդեցություն՝ հյուսվածքների ճզմումը, կոտրվածքները, ցրտահարումը, այրվածքները, ինչպես նաեւ այտուցները, որոնք ճնշում են անոթները: Շաքարային դիաբետով հիվանդների դեպքում փոխանակության պրոցեսների խախտումների պատճառով հյուսվածքների մեռուկացումը եւ փտախտը կարող են առաջանալ նույնիսկ միանգամայն ոչ էական քերծվածքներից:
Բարեբախտաբար, չինացի բժիշկներին հաջողվել է հիվանդության զարգացումը կասեցնել եւ ձեռքերի վիճակը լավացնել: Սակայն նրանց խոսքով, հիվանդն, այնուամենայնիվ, պետք է ավելի վաղ դիմեր բժշկի՝ ստացած վերքի հատվածում հայտնված հենց առաջին արտասովոր ախտանիշների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր