Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

19 դեկ 2018 20:20

Բացահայտեք բնավորության ուժեղ կողմերը

Բացահայտեք բնավորության ուժեղ կողմերըԳրադարան: Ամեն ինչ վերահսկողության տակ եք պահում, ոչինչ ինքնահոսի չեք թողնում: Առողջ դատողություն ունեք: Ձեր զգացմունքներին լսելու փոխարեն՝ կարիք ունեք զգալու, որ օգտակար եք:
Ձուկ գրադարանում: Ազատ եք, առավելագույնս հանդուրժող մարդկանց կենսակերպի, աշխարհայացքի հանդեպ: Կարողանում եք կապ հաստատել մարդկանց հետ, միջանձնային հարաբերություններ կառուցել: Ցանկանում եք, որ մարդիկ ազատ լինեն: Ձեզ չեք համեմատում մարդկանց հետ, չեք փորձում առանձնանալ, չեք ցուցադրում ձեր իրական կամ թվացյալ գերազանցությունը:
Պատուհան: Սիրում եք սովորել, նոր ապրումներ, էմոցիաներ, զգացմունքներ որոնել: Չեք ձանձրանում: Սովոր չեք հետևել կյանքին՝ պատուհանի մոտ նստած: Ձեզ անհրաժեշտ է դուրս գալ տանից, խորասուզվել կյանքի մեջ: Չեք շտապում, հասկանում եք, որ կյանքում ամենալավ բաները ժամանակ են պահանջում:
Վտառ: Հավասարակշռված եք, ռացիոնալ, մտածող: Ձեզ թույլ չեք տալիս տարվել զգացմունքներով՝ իրավիճակների և ինքներդ ձեր հանդեպ վերահսկողությունը չկորցնելու համար: Պերֆեկցիոնիստ եք, ամեն բան պետք է կարգին լինի: Ինքնաբերական գործելը ձեզ համար ամենամեծ մարտահրավերն է: Դա նման է փոթորկի ժամանակ անվտանգությունը կորցնելուն:
Երեխաներ: Լի եք էներգիայով, ցանկանում եք հաջողության հասնել, գիտեք ձեր արժեքը, բայց փառասեր չեք: Չեք ցանկանում կախված լինել որևէ մեկից կամ որևէ բանից, մերժված լինել կամ կորցնել վերահսկողությունը: Ձեզ ազատ ու հավասարակշռված հարաբերություններ են հարկավոր, որոնք կարող են ինքնավստահության զգացում հաղորդել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր