Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

20 դեկ 2018 13:08

Պատրաստ եմ հրաժարական տալ.Օսիպյանը՝օրենքով գողերի մասին

Պատրաստ եմ հրաժարական տալ.Օսիպյանը՝օրենքով գողերի մասինԱյդպես ասած օրենքով գողերը, մինչ գող լինելը մարդ են, ունեն իրավունքներ և պարտականություններ: Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով տեղեկությունների մասին, որ օրեր առաջ մի խումբ օրենքով գողեր են ժամանել Հայաստանը:
Օսիպյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասպանում այն լուրերը, որ կան կայքերում. «Ես պաշտոնապես հայտնում եմ, կրիմինալը երբեք չի եղել այնպիսի վերահսկողության տակ, որը կա այսօր: Ոստիկանությունը տիրապետում է ինֆորմացիային, խոսքը վերաբերում է Հայաստանում հուղարկավորված մարդու գերեզման այցելելուն: Ոստիկանությունը նախապես տեղյակ է եղել և օպերատիվ կանխարգելիչ միջոցներ է այդ մասով իրականացրել: Վստահ եղեք, որ մենք տիրապետում ենք իրավիճակին»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանևսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին:
Օսիպյանը հերքում է այն տեղեկությունները, թե այս մասով համագործակցություն է եղել ոստիկանության ու վերջիններիս միջև, իսկ եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ նման բան է եղել, ինքը պատրաստ է հրաժարական տալ:
Ոստիկանապետը խոսեց նաև օրեր առաջ դատարանից Նորատուսցի Ալիկի ազատման մասին՝ հայտարարելով, որ ոստիկանության համար դժվարություններ չեն ստեղծվելու այդ մասով, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ. «Մենք բոլորի նկատմամբ ունենք համապատասխան օպերատիվ միջոցներ: Եթե ուշադիր եք, ընտրություններին որևէ մեկը որևէ բան չի արել, քանի որ դա վերահսկվում էին: Ոստիկանությունը զգուշացրել էր, որ պետք է չմիջամտեն: Քանի որ նախազգուշացումը խիստ է եղել, նրանք մտավախություն են ունեցել, որ կարող են խնդիրներ ունենալ, դրա համար առաջարկել են լքել Հայաստանն այդ ընթացքում»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր