Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում
Շիրակի մարզի Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում վանդալիզմի դեպք է արձանագրվել։Անհայտ անձինք Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս քաղաքների անուններից պոկել են ոսկեզօծ տառերը։
Գյումրու համայնքապետարանը հայտնել է, որ տառերը հուշարձանի տարածքի աղբամաններում հայտնաբերել են կոմունալ ծառայությունների աշխատակիցները։
