Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 դեկ 2018 15:30

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն ՀՀ ողջ տարածքում

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն ՀՀ ողջ տարածքում«Իշխան» եւ «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որեւէ լողամիջոցի մուտքը Սեւանա լիճ եւ ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Բնապահպանության նախարարությունից  հայտնում են, որ իրականացվող գործողությունների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստորագրել են համատեղ միջոցառումների  եւ փոխգործակցության քառակողմ ծրագիր:


Մինչեւ արգելքի ժամանակահատվածը «Սեւան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել բոլոր լողամիջոցները, որսագործիքները եւ ժամանակավոր կացարանները։
2018թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ իրականացվելու է խիստ հսկողության Սեւանը գոտեւորող բոլոր անտառային ճանապարհներում, որտեղ տեղակայվել են հսկիչ կետեր։ Սահմանվել է շուրջօրյա հերթափոխություն՝ մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների եւ լողամիջոցների մուտքը Սեւանա լիճ։
Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սեւանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երեւանի եւ մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվում նաեւ Սեւանա լճի վրա եւ «Սեւան» ազգային պարկի այլ տարածքներում։
Բնապահպանության նախարարությունը Սեւանա լճի հարակից տարածքների բնակիչներին հորդորում է զերծ մնալ լողամիջոցներով լիճ դուրս գալուց եւ աջակցել իրականացվող միջոցառումներին։ Պահպանության միջոցառումների արդյունավետ ընթացքի դեպքում, դիտարկվում են «Սիգի» օրինական որսի թույլտվության հնարավորությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր