«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 դեկ 2018 16:48

Տեսանյութ. Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է Հայաստանի նախորդ ղեկավարների կողմից․ Պուտին

Տեսանյութ. Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է Հայաստանի նախորդ ղեկավարների կողմից․ ՊուտինՄամուլի մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայաստանցի լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, պատասխանել է․ «Իսկ ի՞նչը պետք է վերականգնել: Մենք չունենք այնպիսի մի բան, որ փլվել է, որը վերականգնելու անհրաժեշտություն կա: Մենք Հայաստանի հետ ունենք հարթ հարաբերությունները, նա մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի անդամ է: Մենք ի՞նչը պետք է վերականգնենք: Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է նախորդ ղեկավարների կողմից։
Հայ ժողովուրդը Անդրկովկասում ռուս ժողովրդի մերձավոր դաշնակիցն է: Այդպես ձևավորվել է պատմականորեն և ես հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ելնենք աշխարհում ու տարածաշրջանում ստեղծված իրողություններից, մեր հնարավոր պահանջմունքներից, և մենք դա մոտ ապագայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այց է կատարելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր