Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

21 դեկ 2018 13:52

Որտեղից են վերցրել տոնածառի փողն ու իրականում որքան այն արժե. պարզաբանում է քաղաքապետը

Որտեղից են վերցրել տոնածառի փողն ու իրականում որքան այն արժե. պարզաբանում է քաղաքապետըՀանրապետության հրապարակի այս տարվա տոնածառը գնվել է Երևան 2800 հիմնադրամի խնայված գումարներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մարությանը նշեց, որ խնայվել է մոտ 600 միլիոն դրամ. «Խնայվել է ոչ թե ինչ-որ բաներ չանելով, այլ տոնակատարությունն այնպես կազմակերպելով, որ այն լինի շատ վառ, ուրախ, համապատասխանի Երևանի 2800 ամյակին, բայց դա լինի շատ ավելի էժան ու մատչելի, քան՝ նախատեսվում էր: Այդ որոշումը նաև կայացվել է տոնածառի գնման համար: Դա եղել է հանրային պահանջ»:


Ինչ վերաբերում է տոնածառի գնին, Մարությանն ասաց, որ այն արժե 21 միլիոն 900 հազար դրամ, լույսերի հավաքածուն՝ 36 միլին 500 հազար դրամ, դրանք կարող են օգտագործվել ոչ միայն տոնածառի վրա. «Գագաթն արժե 379 հազար 600 դրամ, տարբեր գնդաձև խաղալիքները՝ 10 միլիոն 130 հազար դրամ: Դրանք նույնպես կարող են օգտագործվել հետագայում տարբեր տոնածառների վրա: Տոնածառի մոնտաժումն արժե 1 միլիոն 888 հազար դրամ: Ընդամենը 70 միլիոն 810 հազար դրամ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր