Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

24 դեկ 2018 11:13

Փորձառու և հեռատես գործիչ, իր երկրի իրական առաջնորդ.Պուտինը Ալիևի ծնունդն է շնորհավորել

Փորձառու և հեռատես գործիչ, իր երկրի իրական առաջնորդ.Պուտինը  Ալիևի ծնունդն է շնորհավորելՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծնունդը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այսօր Իլհամ Ալիևը դառնում է 57 տարեկան:

Շնորհավորական նամակում Պուտինը նշել է, որ Ալիևն արժանի հեղինակություն ունի իր հայրենակիցների շրջանում, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: Նրան ընդունում են որպես փորձառու և հեռատես գործչի և իր երկրի իրական առաջնորդի:
Բացի դրանից, Պուտինը բարձր է գնահատել Ալիևի դերակատարումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում կառուցողականությունը կշարունակվի:
Պուտինն Ալիևին առողջություն է մաղթել, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր