Հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի.Ամբողջ ծավալով, շատ բազմադրվագ ու բազմածավալ է գործը

Ակցիայի մասնակիցների հարցին, թե հնարավո՞ր է, որ դատարանն արագացված կարգով քննի Գլխավոր դատախազության բողոքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Սրանք իրավական գործընթացներ են, դատարանն անկախ է, և դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Բայց նիստը արագ նշանակել ու քննություն իրականացնել, կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, այո, նաև հնչեղ գործերով կա այպիսի մոտեցում: Եթե նկատեցիք, մենք ինքներս էլ մեր նախատեսված հնգօրյա ժամկետից շատ վաղ մեկօրյա ժամկետում տանում ենք վերքաննիչ բողոք»:
Արթուր Դավթյանն ասաց, որ դատախազության կողմից կարվի ամեն բան, որ այդ ակտի օրինականությունն ստուգվի որքան հնարավոր է արագ, որովհետև իրենք դրա անհրաժեշտությունը տեսնում են: Նա ասաց, որ իրենց բողոքն այսօր մուտք է արվելու դատարան, որից հետո ընթացք կտրվի:
Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև հարցին, թե Մանվել Գրիգորյանի կողմից մյուս հնարավոր հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացվո՞ւմ է: «Ամբողջ ծավալով, շատ բազմադրվագ ու բազմածավալ է գործը, շատ մեծ քանակությամբ քննչական ու դատավարական գործողություններ են իրականացվում: Նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, ծավալից ոչ մի բան դուրս չի մնալու»,- ասաց Դավթանը:
Նա նաև հայտարարեց, որ հնարավոր է Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվի: