Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

24 դեկ 2018 18:19

Տեսանյութ.Ընդդիմության դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում՝ «Ազգային օրակարգ»-ը, ովքե՞ր են հիմնադիրները

Տեսանյութ.Ընդդիմության դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում՝ «Ազգային օրակարգ»-ը, ովքե՞ր են հիմնադիրներըՀայացք մամուլի ակումբում «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներ՝ Ավետիք Չալաբյանը, Արա Հակոբյանը և Իգոր Զարգարյանը հայտարարեցին քաղաքական նոր ուժի` «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկի մասին, ներկայացրեցին կուսակցության ազգային պետություն և կենսունակ հասարակություն կառուցելու տեսլականը, առաքելությունը և գործունեության հիմնարար սկզբունքները:
 
Ազգային օրակարգ» կուսակցության հանձնախմբի հիմնադիրները հայտարաեցին, որ քաղաքական դաշտի առողջացման հայտ են ներկայացնում՝ ստեղծելով նոր քաղաքական մշակույթ: 
 
Արա Հակոբյանն իր խոսքում նշեց. «Մեր քաղաքական ուժն իր գաղափարախոսությամբ ազգային-առաջադիմական է: Գիտակցելով պահի կարևորությունը և առկա փոփոխություններով պայմանավորված հնարավորությունները՝ առիթ կա քաղաքական դաշտ ձևավորել, որը նախկինում խիստ սահմանափակ էր»:
Անդրադառնալով դեկտեմբերի իննին կայացած ընտրությունների արդյունքներին՝ Արա Հակոբյանն ասաց. «Ժողովուրդն արեց իր ընտրությունը: Կուզենայինք, որ քաղաքական ուժերի ավելի մեծ բազմազանություն լիներ, մինչդեռ ԱԺ-ն միաբևեռ է: Այնուամենայնիվ, ընդունում ենք ժողովրդի ընտրությունը: Իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում, ապագայում կտեսնենք: Հույս ունենք, որ առաջիկայում նոր կառավարությունը կզբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ինչն էլ կարևոր է, որպեսզի մյուս կուսակցությունները ևս կարողանան լավ դիրքավորվել»: 
 
Ավետիք Չալաբյանն էլ նշեց, որ  կուսակցություն ստեղծելու իրենց քաղաքական հայտը հիմնված է արած գործերի և հաջողությունների վրա:
Անդրադառնալով կառավարության գործունեությանը Ավետիք Չալաբյանն ասաց, որ անվտանգության բնագավառում արդյունքն հիասթափեցնող է. «Չափից դուրս շատ են կենտրոնացած եղել ներքին խնդիրների վրա և բացթողումներ են թույլ տվել, օրինակ՝ Նախիջևանի հատվածում հակառակորդն օգտվել է առիթից և առաջ բերել դիրքերը: մեր բանակը սկսել է հակազդման գործողությունները, բայց քաղաքական կամք է պահանջվում, որպեսզի հակառակորդը հետ շպրտվի: Իսկ ՀԱՊԿ-ում զարգացումներն անմիջական կապ ունեն ՀՀ ներքին խնդիրների հետ: Հապճեպությունը բերեց նրան, որ ՀԱՊԿ-ում մեր գործընկերների հետ արհեստական խնդիրներ ենք ստեղծել: Դրանք կարող էին չլինել, եթե ավելի համբերատար և հետևողական լինեինք: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության մեծ օրակարգն էլ հետ է ընկել: Ճիշտ է այն չի ձախողվել, բայց զարգանում է ավելի դանդաղ, քան կուզենայինք: Այս տարում Ադրբեջանը ռազմատեխնիկական ավելի մեծ առաջընթաց է արձանագրել, քան մենք»: 
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր