Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 դեկ 2018 13:10

Լավ կլիներ, որ Արարատ Միրզոյանը ընդհանրապես լռեր. տարօրինակ է, թե ինչու է լռում Հայաստանի ԱԳ նախարարը

Լավ կլիներ, որ Արարատ Միրզոյանը ընդհանրապես լռեր. տարօրինակ է, թե ինչու է լռում Հայաստանի ԱԳ նախարարըԱրդեն մի քանի օր է Ադրբեջանն ամենաբարձր՝ նախագահի եւ արտգործնախարարի մակարդակով անդրադառնում է Արցախի հիմնախնդրին: Հնչում են խնդրի կարգավորման իրենց մոտեցումները, տրվում են գնահատականներ: Շեշտվում է, որ Արցախն առավելագույնը կարող է ստանալ բարձր ինքնավարություն: Ադրբեջանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը, վերլուծելով իրենց ղեկավարների հայտարարությունները, հրապարակվում են հարցազրույցներ:

Թուրքիան եւս ձեռքերը ծալած չի նստում: Թուրքիայի ԱԳ նախարարն ասում է, որ եթե Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա դրանից առաջ պետք է լուծվի «Ղարաբաղի եւ բռնազավթված տարածքների հարցը»:
Օրեր շարունակ Հայաստանը ոչ մի կերպ չէր արձագանքում Ալիեւի եւ Մամեդյարովի հայտարարություններին: Համարժեք պատասխան հնչեց միայն Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի շուրթերից, բայց հանրությունը սպասում էր ՀՀ բարձրագույն իշխանության արձագանքին:
Պատասխանը հնչեց Արարատ Միրզոյանից, որն օրեր անց զբաղեցնելու է Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը: Անկեղծ լինենք, լավ կլիներ, որ այդ պատասխանն ընդհանրապես չլիներ:
Արարատ Միրզոյանը պատասխանելով Մամեդյարովին, որն Արցախին բարձր ինքնավարություն է առաջարկում, ընդամենն ասել է, թե Մամեդյարովին խորհուրդ է տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին։
Իսկ եթե Բաքուն այդ առաջարկը ներկայացնի այնպես, ինչպես ժամանակին վարվեց Ադոլֆ Հիտլերն ավստրիացիների հետ: Ի վերջ Ավստրիան հանրաքվեով միավորվեց Գերմանիային: Փողոցում կանգնած տանկերը հզոր փաստարկ էին հօգուտ Գերմանիայի հետ միավորման:


Մենք բարձր մակարդակով դեռ չենք արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլին: Իսկ պետք է արագ արձագանքել եւ ընդամենը շեշտել, որ անթույլատրելի եւ անչափ վտանգավոր է հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապել Արցախի խնդրի կարգավորման հետ, եւ ընդգծել, որ Հայաստանը երբեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապել Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրի լուծման հետ:
Բացի այդ մեկ անգամ եւս հստակ պետք է հայտարարել, որ Թուրքիան պետք է հնարավորին չափ հեռու մնա Արցախի խնդրի կարգավորումից եւ դադարեցնի մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով:
Այս ամենը պետք է ասել, բայց շատ տարօրինակ է, թե ինչու է լռում Հայաստան ԱԳ նախարարը:
Գեղամ Նազարյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր