Հայտնի քաղակտիվիստը հեռացվել է բուհից. «Հրապարակ»

Դավիթ Պետրոսյանն անցած շաբաթ հեռացվել է բուհից, ինչպես ասացին` դասերից բացակայության ու միջանկյալ քննությունները չհանձնելու պատճառով: Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասաց. «Նա ոչ թե դուրս է մնացել, այլ դիմում է գրել ու դուրս եկել»: Դիմում գրելու պատճառը… «Ես չեմ կարող նշել. դա անձնական տվյալ է, ինքս նույնպես չեմ կարող ճշտել դա»:
Իսկ կենտրոնի պատասխանատուներից մեկն ասաց, որ քննաշրջանի ընթացքում նա իսկապես խնդիրներ, բացականեր է ունեցել, իր հետ զրույցում էլ ասել է․ «Ես չեմ հասցնում, զբաղված եմ` ժամանակս չի հերիքում, որ քննությունները պարապեմ, տարկետում եմ ձևակերպում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: