Տեսանյութ. Ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյանը, տեսուչ Մանվելը բռնություն են կիրառել 3 անչափահասների մոր նկատմամբ. Լուսանկարներ
Հայացք մամուլի ակումբում, ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, մարմնական վնասվածքներ ստացած երեք անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի փաստաբան Սարգիս Խաչատրյանը խոսեց կատարված դեպքի հանգամանքներից և ոստիկանների լիազորությունների չարաշահումներից:
Սարգիս Խաչատրյանը մանրամասնես, որ 2018
թվականի դեկտեմբերի
25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ, որն էլ մարմնական վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում. «2018 թվականի դեկտեմբերի
26-ին մեզ է դիմել Ռուզաննա Պողոսյանը, ով հայտնել է, որ ունի դատական գործընթաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դրա շրջանակներում դատավարական կողմը դիմել է ոստիկանություն և
Կառավարության 797Ն որոշման համաձայն՝ իրեն վտարել են բնակարանից: Ըստ այս որոշման ոստիկանները պետք է ներխուժումը կանխեին, բայց ներխուժման մասին խոսք լինել չի կարող, քանի որ Ռուզաննա Պողոսյանն այդ բնակարանում բնակվել է 2006 թ.-ից»,-նշեց Սարգիս Խաչատրյանը:
Սարգիս Խաչատրյանը նաև ասաց, որ ոստիկանության աշխատակիցներից մի քանիսն ուժ են կիրառել, և Ռուզաննա Պողոսյանի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում և դեմքին, կան մարմնական վնասվածքներ՝ քերծվածքների, սալջարդի տեսքով: Կա ատամի տեղաշարժ, դեմքի այտուց.
«Ռուզաննան միայնակ է ապրում, խնամքի ներքո են գտնվում երեք անչափահաս երեխաներ, սոցիալապես անապահով է: Երեխաներից մեկն ունի առողջական խնդիրներ: Այդ ընթացքում նաև երեխան վատացել է, շտապօգնություն են կանչել: Մինչ ոստիկանների բնակարան այցելելը, դեռևս դեկտեմբերի
24-ին Ռուզաննան դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպեսզի ժամանակ տրամադրեին, որ կարողանար անչափահաս երեխաների հետ տարածքից դուրս գալ: Նա մատնանշել էր նաև, որ դեռևս դատական գործընթաց է գնում, սակայն դիմումը չգիտես ինչու մնում է անհետևանք, և դեկտեմբերի
25-ին, երբ երեխան դուռը բացել է, որ գնա հաց գնելու, ոստիկանները ներխուժել են բնակարան: Ակտիվ դերակատարում են ունեցել ոստիկանության մայոր Միհրան Սիրեկանյանը, տեսուչ Մանվելը:
Օտարման գործընթացի ժամանակ ներկա է գտնվել նաև «Վեկտոր ինվեսթմենթ»ՍՊԸ-ի ներկայացուցիչը, ով իրեն ոչ հարիր կերպով է պահել,
մասնակցել է այդ քաշքշուկներին: Ռուզաննայի
նախկին ամուսնու պատճառով բնակարանը բանկում է հայտնվել, հետո օտարվել է իրավաբանական
անձի՝ «Վեկտոր ինվեսթմենթ» ՍՊԸ-ին՝ «ԱյԴԻ բանկի» կողմից,-նշեց Սարգիս Խաչատրյանը, հավելելով, որ հույս ունեն, որ պատասխան կտան այն մարդիկ, ովքեր խախտել են կառավարության որոշումն ու ներքին կանոնակարգը.
«Օրենքով սահմանված կարգով հաղորդում ենք տվել, որից հետո անմիջապես պետք է դատաբժշկի ուղեգիր տրվեր անձին, որ կարողանար ներկայանալ փորձաքննության, սակայն, ըստ իրենց հայտարարության՝ փորձագետի որոշումը կա, իսկ մենք չգիտենք, թե ո՞ւր գնանք, ո՞վ է փորձագետը:
Մինչ այս պահը որևէ փորձագետ ու դատաբժիշկ հիվանդանոց չի եկել: Կարծում ենք՝ գործը ձգձվում է, քանի որ քերծվածքները, կապտուկները մի քանի օրից կարող են վերանալ: Ամեն դեպքում այդ ամենը փորձել ենք նկարել»:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում