ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

28 դեկ 2018 19:30

Թուրքիան հունվարի 1-ից հարկ է սահմանում բոլոր զբոսաշրջիկների համար

Թուրքիան հունվարի 1-ից հարկ է սահմանում բոլոր զբոսաշրջիկների համարԹուրքիան 2019-ի հունվարի 1-ից «անվտանգության հարկ» է սահմանում երկրի բոլոր օդանավակայաններից թռչող ուղևորների համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Թուրքիան ուժեղացնում է անվտանգության կանոնները բոլոր օդակայաններում, և դրան ուղղված ծախսերի մի մասը հոգալու են հենց ուղևորները, ինչպես անհատները, այնպես էլ խմբով ճանապարհորդողները: 
Նոր հարկը պետք է վճարեն բոլոր զբոսաշրջիկները՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ մյուս երկրների քաղաքացիներն՝ անկախ տարիքից կամ ուղևորության ժամանակաշրջանից:
Նշվում է, որ Թուրքիայի պետական օդանավակայանների գլխավոր վարչությունը հայտարարել է 3 եվրո հարկի մասին, սակայն Մշակույթի նախարարության միջամտությամբ մեկ մարդու համար 1.5 եվրո հարկ է սահմանվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր