Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

28 դեկ 2018 21:30

Շրի Լանկայում ամենամեծ զանգվածային գերեզմաններից մեկում գտնվել են մոտ 278 կմախքներ

Շրի Լանկայում ամենամեծ զանգվածային գերեզմաններից մեկում թաղված են եղել մոտ  278 կմախքներ, որոնք հայտնաբերվել են այդ երկրում մոտ տասնհինգ տարի առաջ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, հայտնում է AFP-ն:
Տասնյակ կանայք եւ երեխաները, ինչպես նաեւ տղամարդիկ, թաղվել են Մանարի ընդհանուր գերեզմանում, որտեղ հակամարտության ժամանակ թամիլ պարտիզանները  կռվում էին  անվտանգության ուժերի դեմ: Զանգվածային գերեզմանը մարտ ամսին հայտնաբերել են շինարարները:
Հայտնաբերվել է 278 կմախք, այդ թվում տղամարդկանց, կանանց եւ երեխաների մնացորդներ: Ավելի քան 20–ը երեխաների մնացորդներ են եղել: Մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ դատա–բժշկական փորձաքննություններ, սակայն զոհերից ոմանք, ինչպես երեւում է, կապված են եղել։
Մանարը Շրի Լանկայում քառասուն տարվա ընդհարման հիմնական մարտադաշտն էր, որտեղ թամիլյան վագրերը արյունոտ մարտեր էին մղում կառավարական ուժերի դեմ: Պատերազմն ավարտվեց 2009-ին` խոշորամասշտաբ ռազմական հարձակումից հետո:
2013թ.-ին կառավարության կողմից նշանակված խումբը հայտնեց, որ հակամարտության սկսման պահից ի վեր կորել է մոտ 19.000 մարդ, այդ թվում, 5000 զինծառայող:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր