Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար       Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»    

29 դեկ 2018 14:47

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել. «չկա հիմնավոր կասկած»

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել. «չկա հիմնավոր կասկած»ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը   մասնակի բողոքարկել է. «Իմ պաշտպանյալին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, խոսքը 190-րդ հոդվածի մասին է, իսկ դատարանը սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու եւ  պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքների վերաբերյալ արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ ՀՀ ՔՕ 190 հոդվածով թեեւ արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, սակայն նշել էր, որ հիմքեր առկա չեն կալանավորելու»:


Փաշտպանը նշեց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով հիմնավոր կասկածի բացակայությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը, որից հետո դեկտեմբերի 24-ին դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ:
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):
Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր