Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

04 հուն 2019 10:29

Քեզ Սթիվիի տեղն էս դրե՞լ,գործ տվող դռուժեննիկի նման սելֆի էիր անում աղբի հետ ...բա հո «ձեր» դեմ գործ չես տա

Քեզ Սթիվիի տեղն էս դրե՞լ, գիտե՞ս, որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու աղբառատ չի եղել, ֆեյսբուքյան իր էջում գրում է Շուշան Պետրոսյանը։
Շուշան Պետրոսյանը, ֆեյսբուքյան գրառման միջոցով, դիմելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին՝ գրել է. «Արթուր Իսպիրյա՞ն, շնորհավորում եմ Նոր տարի ու Ս. Ծնունդ !!!
Նախորդ տարիներին, գործ տվող դռուժեննիկի նման, հենց քաղաքի մի անկյունում կուտակված աղբ էիր տեսնում անմիջապես «մտահոգ» դեմքով սելֆի էիր անում այդ աղբի հետ ու նկարդ հայտնվում էր ՖԲ էջում։ Բա ավագանու անդամ էս ընկեր, քեզ Սթիվիի տեղն էս դրե՞լ, չես տեսնու՞մ, իսկ գիտե՞ս, որ Երևանը երբեք այսքան կեղտոտ ու աղբառատ չի եղել։
Արթնացրու միջիդ դռուժեննիկին! Թեև դու հո «ձեր» դեմ գործ չես տա, չէ՞»,-նշել է Շուշան Պետրոսյանը՝ տարածելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն ու լուսանկարները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր