Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուն 2019 11:34

Եկել է ստախոսների ու դրանց աջակցող զոմբիների՝ մեծամիտ, ինքնահավան, ընչաքաղց ողորմելիների ժամանակը

Եկել է ստախոսների ու դրանց աջակցող զոմբիների՝ մեծամիտ, ինքնահավան, ընչաքաղց ողորմելիների ժամանակըՊարոյւր Հյարիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ինձ հարցնում են՝ չե՞ք մտածում, որ անմիջապէս ետ պիտի վերադառնաք։ Պատասխանում եմ՝ «Ըստ էութեան չեմ էլ հեռացել․ ասում եւ անում եմ այն ինչ կանէի նաեւ տեղում լինելով»։ «Դուք այնտեղ պէտք եք»։ «Գիտեմ, որ պէտք եմ, եւ ում, որ մասին եմ պէտք։ Չեմ մոռացել, թէ ինչպէս սրիկայ գործակալների մի կազմակերպուած բանակ նախագահական ընտրութիւններում իմ վարկանիշի բարձրացմանն յաջորդած մահափորձից յետոյ տարածում էին, թէ դա ես եմ կազմակերպել»։«Բայց չէ՞ որ դա ամբողջ ժողովուրդը չէր»։ «Բայց ամբողջ ժողովրդի ո՞ր մասը ընդվզեց դրա դէմ ու քանի՞ տոկոսը իր նախնական տրամադրուածութեանն հաւատարիմ մնաց»։«Բայց գիտեք, չէ, ընտրութիւնները կեղծուել էին»։ «Ոչ երկու-երեք հարւիր տոկոսով։ Հիմնական մասը լուռ լսեց, այսինքն՝ թոյլ տուեց, որ այդ ստոր սուտն ապրի՝ շատ լաւ հասկանալով, որ իմ վրայ չէին կրակել, այլ իսկապէս օրինաւոր Հայաստան ունենալու թերեւս լուրջ հնարաւորութեան վրայ, ինչպէս 1988-ին ինձ չէին բռնի արտաքսում, այլ հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի առաջամարտիկին»։
«Հիմա ե՞րբ եք ետ գնալու»։ «Երբ գործերումս հստակութիւն մտնի»։ «Այսինքն ձեր գործերն աւելի կարեւոր են քան ձեզ պէս փորձառում մարդու ներկայութիւնը Հայաստանո՞ւմ»։
«Ես այդպիսի բան չասացի։ Իմ գործերն ինձ համար, գուցէ նաեւ հայութեան համար շատ կարեւոր են, բայց եթէ ես զգամ որ իմ փորձառութեան կարեւորութիւնը, հրատապ անհրաժեշտութինը Հայաստանում կայ, բոլոր գործերս մի կողմ կը դնեմ։ Բայց ոչ ձեզ խաբեք, ոչ էլ ինձ փորձեք համոզել։ Հայաստանում եկել է ստախօսների ու դրանց աջակցող զոմբիների՝ մեծամիտ, ինքնահաւան, ընչաքաղց ողորմելիների ժամանակը։ Այդպիսիներին ինձ պէս մարդիկ պէտք գալ չեն կարող։ Աստուած տայ, որ անկորուստ դուրս գանք այս փորձութիւնից․․․»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր