Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 հուն 2019 13:25

Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակներից․ ակնկալել քայլեր՝ համապարփակ կարգավորման ուղղությամբ, իրատեսական չէ

«Այս տարի շփման գծում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, բայց իհարկե, առանձին խախտումներ միշտ եղել են և երբևէ իսպառ չեն բացակայել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի՝ այս տարի տոնական օրերին շփման գծում իրավիճակն ինչպիսի՞ն է, միջադեպեր գրանցվե՞լ են։
Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ հակառակորդը չի փոխվել, չեն փոխվել նաև Ադրբեջանի նպատակները․ «Անկախ զինադադարի ռեժիմի խախտումների քանակական նվազումից՝ Ադրբեջանն իր նպատակները չի փոխել։ Հիշում եք՝ 2018թ․ վերջերին նորից հայտարարել են, թե ինչպես են տեսնում Արցախի ապագան, «մեծահոգություն» են ցուցաբերում, որ Արցախին պատրաստ են տալ ինչ-որ ինքնավարություն, որը նույնպես առաջընթաց են համարում․ ոչնչացումից նրանք անցել են ինքնավարության տրամադրմանը, այսինքն՝ խաղաղ ոչնչացմանը։ Սա կրկին ցույց է տալիս, որ նրանք որևէ ձևով չեն հրաժարվել իրենց նպատակներից»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Արցախի պետականությունը, Արցախը դարձնել ադրբեջանական տարածք, ոչնչացնել Արցախի Հանրապետությունը․ «Արցախի կործանումից հետո, իհարկե, կփորձեն կործանել Հայաստանի պետականությունը, ինչի մասին բազմիցս հայտարարում են, նշում են, թե Երևանն է իրենցը, գրքեր են հրապարակում, կայքերում են արշավ սկսում։
Վերջերս ԱՄԷ-ում նույնիսկ անհաջող փորձ են արել Արցախի «Տատիկն ու պապիկը» ներկայացնել՝ որպես ադրբեջանական, թեպետ բոլորը գիտեն, որ դա Արցախի բրենդն է։ Դա նույնն է, որ Էյֆելյան աշտարակը կամ եգիպտական բուրգերը վերցնենք, փորձենք հայկական ներկայացնել։ Նույնիսկ նման ձախողված մոտեցումը ցույց է տալիս՝ ինչն է նրանց բուն նպատակը»։
Ինչ վերաբերում է տարբեր շրջանակներից հնչող կարծիքներին, թե 2019թ․ Արցախի հարցում հնարավոր է՝ կարգավորում լինի, Դավիթ Բաբայանը նկատեց․ «Եթե Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները, ի՞նչ կարգավորում պետք է լինի։ Եթե չկա այդ վերանայումը, եթե ամեն ինչ ընթանա բնականոն ձևով, ապա հիմնական շեշտը նորից դրվելու է խաղաղության և կայունության պահպանման վրա։ Եթե չկան վերանայումներ, Ադրբեջանը նորից պնդելու է, որ դա իրենց հողն է, որ պետք է վերադարձ կատարել 1988թ․առաջ եղած իրավիճակը, որը  պարզապես աբսուրդ է։ Այս իրավիճակում, եթե չկա փոփոխություն իրենց մոտեցման մեջ, ակնկալել քայլեր՝ համապարփակ կարգավորման ուղղությամբ, պարզապես իրատեսական չէ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր