Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

04 հուն 2019 13:50

Ինչպես են համբուրվում Կենդանակերպի նշանները՝ խելահեղ, կրքոտ, ռոմանտիկ

Խոյ
Խոյերը կարող են զարմացնել ձեզ առանց որեւէ զգացմունքի կատարյալ համբույրով, բայց նրանք կարող են նաեւ հուզական եւ կրքոտ համբույրներ նվիրել: Նրանք իրականում այնքան էլ չեն մտածում իրենց գործողությունների մասին, որոնք հիմնականում կատարում են պահի ազդեցության տակ:
Ցուլ
Ցուլերը շատ զգայուն են, երբեք չեն շտապում, այդ պատճառով շատ հավանական է, որ համբույրը սկսեն մեղմորեն, քնքուշ ու դանդաղ՝ աստիճանաբար գրավելով զուգընկերոջը: Նրանք հիմնականում ցանկանում են համբույրի միջոցով ցույց տալ, թե որքան են գնահատում իրենց երկրորդ կեսին եւ որքան են ուզում երջանկացնել նրան:
Երկվորյակ
Երկվորյակների համար դժվար է կենտրոնանալ իրենց արածի ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաեւ համբույրներին: Նրանք համբուրվում են թեթեւորեն, միաժամանակ սեթեւեթելով ու հաճոյախոսելով: Ընդհանրապես, Երկվորյակներն ավելի շատ շաղակրատում են, քան համբուրվում:
Խեցգետին
Խեցգետինները բնազդներով են ապրում, միշտ ուզում են ցուցադրել իրենց սերն ու նվիրվածությունը՝ մշտապես համբուրելով զուգընկերոջը: Նրանք այնքան զգայական են, որ նախընտրում են զուսպ ռոմանտիկան:
Առյուծ
Առյուծները պաշտում են դրամաները, այդ պատճառով համբուրվում են այնպես, կարծես հոգեցունց ֆիլմում են նկարահանվում՝ լի հույզերով ու ռոմանտիկայով: Առյուծները գիտեն՝ ինչպես համբուրվել, որպեսզի զուգընկերն իրեն յուրահատուկ զգա եւ ընդմիշտ սիրտը նվիրի Առյուծին:
Կույս
Կույսերը կատարելության են ձգտում, այդ թվում՝ համբույրի հարցում: Նրանք ուշադրություն են դարձնում մանրուքներին եւ ամեն ինչ բարձր տեխնիկական մակարդակով են կատարում:
Կշեռք
Կշեռքներն ապրում են ռոմանտիկայով եւ սիրային նամակների կամ մոմերի լույսի ներքո ընթրիքի մասին երազներով, այդ պատճառով նրանք այդ դրական էներգետիկան կներդնեն նաեւ իրենց համբույրներում: Կշեռքները քնքուշ ու սիրող են, սիրում են քնքուշ գրկախառնություններ:
Կարիճ
Կարիճի համբույրները կրքոտ են, այնքան, որ զուգընկերոջը կարող է թվալ, որ նա հատուկ սիրո ըմպելիք է խմել, որից գլխապտույտ է առաջանում եւ ոտքերում դող:
Աղեղնավոր
Աղեղնավորների ուժեղ հատկություններից են արկածախնդրությունն ու հանկարծակիությունը: Այդ պատճառով նրանք կփորձարկեն ամենատարբեր համբույրներ՝ ամենակրքոտից մինչեւ թեթեւ համբույրը: Աղեղնավորների հուզականությունը միշտ գրավում է զուգընկերներին:
Այծեղջյուր
Այծեղջյուրները զուսպ են եւ ինքնավստահ: Նրանցից բուռն էմոցիաներ սպասել պետք չէ, բայց որակյալ համբույրներ կարող եք ստանալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկարատեւ հարաբերությունների կողմնակից են, այդ պատճառով արագորեն չեն կորցնի գլուխը եւ անմիջապես համբույրի չեն անցնի:
Ջրհոս
Ջրհոսներն այնքան ընկերասեր ու քնքուշ են բոլորի հետ, որ բազմաթիվ պլատոնական համբույրներ են բաժանում: Եթե Ջրհոսն ու նրա ընկերը նույն ալիքի վրա են, ապա նրանց համբույրները բավականաչափ զգայուն, կրքոտ ու քնքուշ են: Ջրհոսը վայրի ու այրող կրքի սիրահար չէ, բայց, միանշանակ, կարողանում է լավ համբուրվել:
Ձկներ
Ձկները ռոմանտիկ են, որոնց համբույրը կարելի է բնութագրել երկու հակադիր բառերով՝ հուզիչ եւ խելահեղ: Շուրթերի հպումով նրանք կարող են շրջել զուգընկերոջ աշխարհը: Սակայն առաջին քայլն անել չեն շտապում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր