Օգոստոսի 8-ին Երկրի վրա սպասվում է վերջին 2 ամսվա ամենահզոր մագնիսական փոթորիկը          Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են Պուտին-Թրամփ հանդիպման վայրը       Համեղ սնվելով ազատվում ենք որովայնի հատվածում կուտակված ճարպերից, նաև ամրացնում առողջությունը    

04 հուն 2019 20:14

Կինը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ տղամարդ ձևանալով ոտնձգություններ կատարելու համար

Իսպանիայում դատարանը Վալենսիայի բնակչուհուն շուրջ հինգ տարվա ազատազրկման է դատապարտել, որը իտալացի երիտասարդի տեսքով ոտնձգություն է կատարել ընկերուհու նկատմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև կնոջից գումար է շորթել: Նշվում է, որ աղջիկն իր ծանոթին խորհուրդ է տվել սոցկայքով Իտալիայից երիտասարդի հետ ծանոթանալ:
Իրականում նա ինքն է բացել օգտահաշիվը: Դրանից հետո կինը զոհին ասել է, որ լեյկեմիայով է տառապում, համոզել գումար և երկու սմարթֆոն ուղարկել, ինչպես նաև հագուստ, օդափոխիչ, որն անհրաժեշտ է հիվանդանոցին:
Զոհը գնումների համար առնվազն հազար եվրո է ծախսել, որից հետո նրանք պայմանավորվել են հանդիպել:
Դատապարտյալը նմանակել է տղամարդու ձայնը և իտալական առոգանությունը, իսկ հանդիպման ժամանակ խնդրել է կապել աչքերը՝ իր հիվանդությունը պատճառաբանելով: Հետո նա սկսել է ոտնձգություններ կատարել, ինչի արդյունքում տուժածը փախել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր