Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում    

04 հուն 2019 21:10

Կիտրոնով ջրի մասին 4 տարածված առասպելներ

Շատերը կիտրոնով ջուրը շատ օգտակար ըմպելիք են համարում, սակայն իրականում այս ըմպելիքի օգտակար հատկանիշները գիտականորեն հաստատված չեն։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնով ջրի մասին մի քանի տարածված առասպելներ։
Կիտրոնով ջուրն օգնում է նիհարել
Այս ըմպելիքի շատ սիրահարներ պնդում են, որ կիտրոնով ջուրն օգնում է նիհարել։ Ավաղ, դա ընդամենն առասպել է։ Եթե մարդը ուտելուց առաջ ջուր է խմում, հեղուկը լցնում է նրա ստամոքսը եւ նվազեցնում ախորժակը։ Սակայն կիտրոնն այստեղ կապ չունի՝ այդ դերը կարող է կատարել ամենասովորական ջուրը։
Կիտրոնով ջուրը լավացնում է մարսողությունը
Մյուս տարածված առասպելը վերաբերում է մարսողության վրա կիտրոնով ջրի ազդեցությանը։ Ավաղ, դա նույնպես ճիշտ չէ։ Կիտրոնաջրի մեջ չկա ոչ պեկտին, որ բջջանք, ոչ պրոբիոտիկներ, որոնք կարող էին նպաստել մարսողությանը։
Կիտրոնով ջուրը մաքրում է տոքսիններից
Տոքսիններից օրգանիզմը մաքրում են լյարդը եւ երիկամները, իսկ, այսպես կոչված, դետոքսն ընդամենը հերթական առասպելն է, որին 21-րդ դարում չարժե հավատալ։
Կիտրոնով ջուրը վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է
Կիտրոնով ջրի մեջ իրականում կալորիաներ եւ սննդարար նյութեր համարյա չկան։ Կիտրոնի մեջ դրանք, իհարկե, պարունակվում են, սակայն կիտրոնով ջրի մեջ դրանց խտությունն աննշան է, որի պատճառով այդ ըմպելիքն ընդունել որպես վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր, առնվազն ծիծաղելի է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր