Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

05 հուն 2019 15:18

Նիկոլը ձգտում է իմ ոճով հագնվել. Ճաշակը բարձրանում է

Նիկոլը ձգտում է իմ ոճով հագնվել. Ճաշակը բարձրանում էՎերջին օրերին սոցկայքերում ակտիվորեն քննարկվող  աղբահանության թեմային միացել է ևս երկու թեմա: Խոսքը մասնավորապես վերաբերում է հայտնի օգտատիրոջը, ով խաղաղասիրություն է քարոզում ու վարչապետի հագուկապին:
Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հրաշալի երեկո է անցկացրել «Մալխաս» ակումբում: Բացի գրառումից, Փաշինյանը նաև լուսանկար էր հրապարակել սիրված երաժշտի հետ: Դրանից հետո սկսեցին քննարկումներ՝ կապված վարչապետի հագուստի հետ:
Ըստ որոշ օգտատերերի, Փաշինյանն այդ օրը կրել է Zegna բլուզ, որն արժե 600 դոլար: Իսկ ահա նրա շարֆը, կրկին օգտատերերի պնդմամբ, արժե 300 դոլար:
Նախորդ անգամ, երբ լուրեր տարածվեցին այն մասին, թե Փաշինյանը թանկարժեք ժամացույց է կրում, նա արագ հերքեց տեղեկությունները՝ հայտնելով, որ կրում է հայկական արտադրության ժամացույցը, որը թանկարժեք չէ: Այս անգամ հերքումը դեռ չկա:
Թեմային անդրադարձել է նաև Մենուա Հարությունյանը: Նա մասնավորապես ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը ձգտում է իմ ոճով հագնվել. Ճաշակը բարձրանում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր