Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

05 հուն 2019 20:30

Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում․ հետաքրքիր ավանդույթներ

Ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում․ հետաքրքիր ավանդույթներՍուրբ ծնունդը տարբեր երկրներում տարբեր օրերի են նշում եւ տարբեր ավանդույթներով։ Քրիստոսի ծննդյան օրը ընտանեկան տոն է, շատ երկրներում առավել կարեւոր տոն, քան Ամանորն է։ Սուրբ ծնունդին սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի անդամները, տոնում այն, սակայն ավելի հանգիստ, ոչ աղմկոտ։
Հնում ընդունված էր, որ այդ օրը չի կարելի աղմկել, քանի որ հենց այդ օրն է ծնվել մանուկ Քրիստոսը։
Սուրբ ծնունդի ավանդական գույնը սպիտակն է, ընդունված է այդ օրը սեղանին սպիտակ սփռոց ու սպիտակ սպասք դնել։
Հնում Սուրբ ծնունդը նշելիս սեղանին 20 տարատեսակ ուտեստներ էին մատուցում, որոնք բոլորը կարմիր ժապավենով էին կապում՝ խաչի տեսքով։ Ուտեսները սեղանին դնելիս երգում էին։ Սուրբ ծնունդի սեղանին թարմ թխած հաց էին դնում, որում կոպեկ էին թաքցնում։ Ում այն բաժին հասներ, տարին նրա համար հաջող էր լինելու։
Հնուց մինչեւ հիմա Սուրբ ծնունդի կարեւոր ու ավանդական բաղադրիչներից են՝
Զարդարած տոնածառը՝ գլխին սուրբ ծննդյան աստղ, բացիկներ, գեղեցիկ մոմեր, սուրբծննդյան պսակ։ Մեզ է հասել նաեւ Սուրբ ծննդյան զանգերի ավանդույթը, որոնց ղողանջներով ազդարարվում էր տոնը։
Հնում Սուրբ ծննդին մարդիկ երգելով իրար տուն էին այցելում, տղամարդիկ պատմում էին Հիսուսի ծնունդի, Մարիամ Աստվածածնի մասին։
Ահա թե այսօր ինչպես են տոնում Սուրբ ծնունդը տարբեր երկրներում, ինչպիսի ավանդույթներ կան՝ կապված տոնի հետ։
Սուրբ ծնունդին ընդունված է միմյանց նվերներ տալ։ Նախքան սուրբ ծնունդը տունը զարդարում են։
Կաթոլիկները Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։ Դեռեւս հունվարի սկզբից Եվրոպայում մեկնարկում են սուրբ ծննդյան տոնավաճառները, ամեն ինչ գունավորվում է, լույսերով զարդարվում, կարելի է գնել հետաքրքիր ուտելիքներ, խմիչքներ։
Գերմանիայում, օրինակ, հատուկ սուրբծննդյան գինի են վաճառում այդ օրերին։
Դանիայում Սուրբ ծննդյան տոնավաճառներին հատուկ բրնձով ուտեստ են պատրաստում՝ բալի հյութով պատրաստված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր